Ադրբեջանցի զինծառայողներ են զոհվել

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերն Ակնի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի պահակակետերի վրա «հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի հարձակման» հետևանքով զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող: Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ը:

Վերջինիս հաղորդմամբ` զոհված զինծառայողներն են ենթասպա Ալիև Փերվին Սելահադդինօղլուն, կրտսեր ենթասպա Հուսեյնով Ռահիլ Աֆսարօղլուն, կրտսեր ենթասպա Ահմեդով Էլչին Ռասիմօղլուն ու գերաժամկետ զինծառայող Գուլիև Սերհան Գայրեթօղլուն:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ԼՂՀ ՊԲ-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը նոր դիվերսիա է ձեռնարկել Մարտակերտի ուղղությամբ, ինչը հետ է մղվել: Օգոստոսի 1-ին էլ Ադրբեջանի ՊՆ-ը հաստատել էր, որ եռօրյա վերջին մարտերի հետևանքով զոհվել է երկրի զինված ուժերի 8 զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս