Արցախի Ակնայում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները

Արցախի Ակնա (Աղդամ) շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ այդ առիթով կազմակերպվել է միջոցառում, որին ներկա են գտնվել Ադրբեջանի զինուժի Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Քերիմ Վալիևը, ՌԴ զինուժի ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը, Թուրքիայի ցամաքային ուժերի շտաբի պետ Լևենթ Էրգյունը, Ադրբեջանում հատուկ հրամանատարական խմբի հրամանատար Բահթիյար Էրսայը, ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Կիրիլ Կուլակովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղջըն և Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Յևդոկիմովը։

Էրգյունը նշել է, որ կենտրոնում թուրք և ռուս զինվորները հաջողությամբ կատարել են իրենց առաքելությունը։

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել էր Արցախյան վերջին պատերազմից հետո՝ 2021-ի հունվարի 30-ին։ Նշվում է, որ կենրոնում ծառայում էր 60 ռուս և 60 թուրք զինվոր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930