Բաժիններ՝

Փրկարարներն արգելափակվել են ցեխակույտի մեջ, իսկ հրդեհը մարվել է տեղի ուժերով

Հուլիսի 23-ին, ժամը 01.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհին արգելափակվել է ցեխակույտի մեջ և պահանջել օգնություն:

Հրշեջ-փրկարարները ոտքով մոտ 100մ մոտեցել են դեպքի վայրին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Օգնության է մեկնել մեկ մարտական հաշվարկ :

Պարզվել է, որ Վարդաձոր գյուղի 29-րդ փողոցի թիվ տներից մեկի մոտակայքում այրվել է Մ. Մ.-ի «ՎԱԶ 2101» մակնիշի 16SS652 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել առաջին մարտական հաշվարկը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս