Կիսելյովը Երևանում «աչքի ընկավ» հիմար ու լպիրշ հայտարարություններով. Մոդեստ Կոլերով
«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի` Երեւանում արված հայտարարություններին է անդրադարձել ռուսաստանցի հայտնի վերլուծաբան, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պարտավորված եմ զգում հստակ ասել իմ կարծիքը: Կիսելյովը Երեւանում «աչքի ընկավ» ոչ միայն Հայաստանի ու Ղարաբաղի թեմայով իր անիմաստ եւ ոչ կոմպետենտ դատողություններով, այլ ուղղակի տապալվեց ռուսաց լեզվի շուրջ իր հիմար ու լպիրշ հայտարարություններով: Կցանկանայի ավելի կոպիտ ասել, բայց ոճս չեմ փոխի այդ ամոթալի միջադեպի պատճառով: Ռուսաստանն արտերկրում հերթական անգամ ինտելեկտի եւ ուժի փոխարեն մերկ հետույք ցուցադրեց»: