Սոցիոլոգ. «Սերժ Սարգսյանի կողքին չենք տեսնում նրա նմանակը, որն ուներ Ռոբերտ Քոչարյանը»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ դեռ շուտ է ասել` կառավարության կազմը արմատապես է փոխվո՞ւմ, թե՞ որոշ դեմքեր են ձևափոխում, քանի որ բավականին լուրջ կադրային սով գույություն ունի: 168.am-ի հետ զրույցում Ա. Ադիբեկյանն ասաց, որ հայերին, ընդհանրապես, բնորոշ է փոխարինողներ չպատրաստելը, ու երբ վերջին պահը գալիս է՝ նոր սկսում են մտածել, թե ում կարելի է նշանակել:

«Սովորոբար եթե կուսակցությունն աշխատում է երկար ժամանակ, նա պետք է մտածի սերնդափոխության մասին: Այսինքն` եթե այս սերունդը գնա՝ ո՞վ է գալու հաջորդը, նրան նշանակի տեղակալ կամ ինչ-որ խորհրդական, որպեսզի նրան իրազեկեն ընթացիկ գործերից, նախապատրաստեն, որ թափոնների ժամանակ բնական լինի, որ նա այն մարդն է, ով այսքան տարի կողքներին է եղել և արժանի է, որ զբաղեցնի այդ տեղը»,- ասում է սոցիոլոգը:

Ըստ նրա` Հայաստանում միշտ էլ կադրերի պակաս եղել է, որովհետև «մեր մոտ այն ակադեմիան, որը կոչված է «պատրաստել կառավարական համակարգեր», հիմնականում զբաղված է չգիտեմ ինչով, ու ես չեմ տեսել, որ այս ակադեմիան ավարտածներից որեւէ մեկը բավականին լուրջ կարիերեա անի»:

«Այն դարձել է սովորական քոլեջի նման մի բան: Մարզային աշխատողներին բերում, ստիպում են այնտեղ սովորել 2 տարի, գիտելիքներ են տալիս ու դրանով հարցերն ավարտվում են: Նրանք պետք ընտրեն դաշտից` հեռանկար ունեցողներին, նրանց հրավիրեն ակադեմիա, խրախուսեն, որ նրանք սովորեն, բայց դժբախտաբար նման բան մեր մոտ դեռ չի կիրառվել»,- ասում է նա:

Կարդացեք նաև

Հարցին, թե Կառավարությունում մինչև երեկ կատարված նշանակումները կարո՞ղ են հասարակության վստահության մակարդակը բարձրացնել, սոցիոլոգը պատասխանեց. «Կարող են և´ բարձրացնել, և´ իջեցնել: Թող վերջնական կառավարության կազմը որոշվի, ու տանեն ԱԺ հաստատման նոր տեսնենք, թե ինչ է լինելու»:

Նրա խոսքով՝ դեռ շուտ է կանխատեսումներ անել տեղի ունեցող փոփոխությունների մասին, քանի որ նախ պետք է ծանոթանալ վարչապետի՝ ՀՀ կառավարության ծրագրի հետ. «Երբ այդ ծրագիրը լինի, նոր կարելի է լուրջ քննարկել, թե նոր վարչապետը զարգացման ինչ ծրագրային տարբերակ է ընտրել, որովհետև դրանով մենք պետք է գնահատենք նրա իշխանական գործունեությունը»:

Ա. Ադիբեկյանը չի կիսում այն տեսակետները, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ նախագահ Սերժ Սարգսյանը կամաց-կամաց իշխանությունը հանձնում է Ռոբերտ Քոչարյանին. «Եթե Սերժ Սարգսյանը ցանկանա հանձնել, դրա համար կան ավելի պարզ և կարճ ճանապարհներ: Նման բազմաքայլ շախմատային հնարք կիրառել պետք չէ: Հետո մի մոռացեք, որ երբ Ռոբերտ Քոչարյանը եկել է, նա եկել է արդեն իր թիմի մասն է կազմել, ոչ թե ինքն է այդ թիմը ձևավորել: Հանրապետական կուսակցությունն արդեն կար, նա ընդամենը դարձավ նրանց առաջնորդը ու երբ գնաց, նրա երկրորդ առաջնորդը մնաց տեղում: Սերժ Սարգսյանը իրազեկ էր, բոլոր ընդունվող որոշումներում մասնակից էր, ինքը բազմաթիվ պայմանագրեր է կնքելբ երբ Ազգային Անվտանգության խորհրդի նախագահ էր: Այսօր մենք Սերժ Սարգսյանի կողքին չենք տեսնում նրա նմանակը, որն ուներ Ռոբերտ Քոչարյանը: Սա բավական լուրջ խնդիր է»,- ասում է Ա. Ադիբեկյանը:

Տեսանյութեր

Լրահոս