Արևմուտքը սպառնացել է կալանք դնել Իվանիշվիլու հաշվեհամարների վրա ինձ հարցաքննության կանչելու համար. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում իրեն հարցաքննության կանչելուն հաջորդել է ամերիկացիների ու եվրոպացիների սուր արձագանքը:

Սաակաշվիլին ընդգծել է, որ հենց միջազգային հանրության արձագանքի պատճառով է Վրաստանի վարչապետը փոխել իր այն հայտարարությունը, որ եթե նախկին նախագահը չներկայանա հարցաքննության, ապա նրա նկատմամբ կհայտարարվի հետախուզում.

«Նրանք ասացին, որ անմիջապես կձերբակալեն, եթե չներկայանամ հարցաքննության, սակայն երկու օր անց հետ վերցրին այդ ամենը: Ի՞նչ եք կարծում այդ մասին, ի՞նչը նրանց դրդեց գնալու այդ քայլին, խիղճը՞: Ամենևին ոչ:

Ամերիկացի շատ բարձրաստիճան զանգահարեց մեր արտգործնախարարին, ապա նամակով եկավ դեսպանը, և նրանց ասացին, որ դուք ոչինչ չեք հասկացել, քանի որ փոխնախագահ Բայդենը երկար է զրուցել Գարիբաշվիլիի հետ, որ չանեն դա, ասացին, որ շատ զայրացած են, և որ դա թանկ կարժենա գործող կառավարության համար:

Ավելին, նրանց ասացին, որ տվյալ դեպքում պատժամիջոցներ կկիրառեն անձամբ Իվանիշվիլիի նկատմամբ, կալանք կդնեն նրա հաշվեհամարների վրա, կվերանայեն նրա ֆրանսիական քաղաքացիությունը, որ նա չի կարողանա կատարել տեղաշարժեր ու կունենա խնդիրներ:

Դրա հետ մեկտեղ ԵՄ-ը հայտարարություն է պատրաստել, որ Ասոցացման համաձայնագիրն ընդհանրապես չի ստորագրվի ավտոմատ կերպ, եթե այդ գործը շարունակվի: Ինչո՞ւ են այդպես վարվում ամերիկացիներն ու եվրոպացիները: Նրանք լավ գիտեն, որ ես որևէ կապ չեմ ունեցել կոռուպցիայի կամ այլ հանցատեսակի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս