Բաժիններ՝

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պատասխանը քաղբանտարկյալների վերաբերյալ դիմումին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և մի շարք այլ հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին դիմում էր ուղարկվել խնդրանքով, որպեսզի նրանք հետևողական գտնվեն, որ քաղբանտարկյալների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի քննությունը կատարվի պատշաճ կերպով և նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումը շուտափույթ կերպով դադարեցվի: Այս դիմումի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի արձագանքներն արդեն ներկայացրել ենք Ձեր ուշադրությանը՝ նշելով, որ դիմումին որևէ կերպ չի արձագանքել ՀՀ գլխավոր դատախազը:

Այժմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է դիմումի վերաբերյալ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պատասխանը: Գրությամբ հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռնարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար պարզվել են ինչպես մեղադրյալների մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ՝ նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Գրության մեջ նաև նշվում է, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նման տվյալներով մեղադրյալ ներգրավված չէ: Որոշակիորեն անհասկանալի է վերջին հատվածը, այն դեպքում, երբ դիմումում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գոծով այլ անձի վերաբերյալ որևէ նշում չկա և ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության բաժնի պետի այդ մասին պատասխանը որևէ կերպ չի առնչվում դիմումում ներկայացվածին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս