Բաժիններ՝

Օբաման արգելել է վիզաներ տրամադրել ՄԱԿ-ի այն ներկայացուցիչներին, որոնց կասկածում են ահաբեկչության մեջ

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որով արգելվել է ՄԱԿ-ի այն ներկայացուցիչներին ամերիկյան վիզաների տրամադրումը, որոնց կասկածում են ԱՄՆ-ի դեմ ահաբեկչության կամ լրտեսության մեջ:

Օբաման հայտարարել է, որ անկասկած է, որ ԱՄՆ-ի ու իրենց դաշնակիցների դեմ ահաբեկչական ու լրտեսական ակտերը հանդիսանում են լրջագույն խնդիր և հետևաբար նա կիսում է տվյալ հարցում Կոնգրեսի մտահոգությունը, որ նման գործունեություն ծավալած անձինք կարող են դիվանագիտական կարգավիճակի քողի ներքո վնաս պատճառել իրենց ազգին:

Սրանից առաջ ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր չէր տվել ՄԱԿ-ում (շտաբ-բնակարանը Նյու Յորքում) Իրանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Համիդ Աբութալեբիին, քանի որ նրան կասկածում են 1979 թվականին իրանցի ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավմանը մասնակցություն ունենալու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս