2014-ին ամենաբարձր աշխատավարձ խոստացող 10 մասնագիտությունները

Ռոբերտ Հալֆի` աշխատաշուկայի վերլուծության ոլորտում մասնագիտացած ընկերությունը պատրաստել է 2014 թվականի ամենաբարձր եկամուտներ ապահովող մասնագիտությունների ցանկը:

Տվյալների հավաքագրման համար Ռոբերտ Հալֆի ղեկավարած ընկերությունը հարցում է անցկացրել ԱՄՆ-ում գործող 240 գրասենյակների 1000 գործատուների շրջանում: Ընդ որում, հարցվող ընկերությունների շրջանակը ներկայացնում է ողջ աշխատաշուկան` սկսած ֆինանսներից, հաշվապահությունից, տեխնոլոգիաներից, իրավաբանությունից, մինչև արվեստ և զվարճանք:

Ինչպես և ակնկալվում էր, ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունների տասնյակում բոլոր աշխատատեղերն այս կամ այն կերպ կապված են ծրագրային ապահովման կամ համակարգչային գիտությունների հետ: Ըստ Ռոբերտ Հալֆի`աշխատավարձերի աճ է սպասվում հետևյալ հինգ ոլորտներում` տեխնոլոգիաներ՝ 5.6%, հաշվապահություն և ֆինանսները 3.4%, կրեատիվ արվեստ և մարքեթինգ` 3.3%, վարչական և գրասենյակային աշխատանք՝ 3.3%, իրավաբանություն՝ 2.7%:

2014-ին ամենաբարձր աշխատավարձ խոստացող մասնագիտացումների տասնյակը հետևյալն է`

Տեխնիկական ինժեներ – 82.750-116.750 ԱՄՆ դոլար (8.4% աճ)
Հեռախոսային հավելվածների ծրագրավորող – 100.000-144.000 ԱՄՆ-ի դոլար (7.8% աճ)
Ծրագրային ապահովման մասնագետ – 80.250-127.250 ԱՄՆ դոլար (7.7% աճ)
Ծրագրային ապահովման ինժեներ – 89.750-137.250 ԱՄՆ դոլար (7.5% աճ)
Օնլայն հավելվածների դիզայներ – 78.000-120.000 ԱՄՆ դոլար (7.5% աճ)
Բիզնեսի զարգացման վերլուծաբան – 81.750-113.750 ԱՄՆ դոլար (7.4% աճ)
Տվյալների հավաքագրման մասնագետ – 117.750-153.750 ԱՄՆ դոլար (7.2% աճ)
Ծրագրավորող – 69.250-122.750 ԱՄՆ դոլար (7.1% աճ)
Անլար ցանցների ինժեներ – 91.500-125.250 ԱՄՆ դոլար (7% աճ)
Ցանցային ինժեներ – 86.250-124.250 ԱՄՆ դոլար (6.9% աճ)

Աղբյուրը՝ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն

Տեսանյութեր

Լրահոս