Բաժիններ՝

Գիտնականները պարզել են, թե որն է ամենավնասակար ըմպելիքը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ օրգանիզմի համար ամենավնասակարը կաթնային կոկտեյլներն են: Դրանք առողջության համար վտանգավոր շաքարի եւ ճարպի խառնուրդ են պարունակում: Նրանց, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ, խորհուրդ չի տրվում եւ ոչ մի կաթիլ նման ըմպելիք օգտագործել:

Հետազոտության ժամանակ, որը ֆինանսավորվել է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի կողմից, գիտնականները հետեւել են 100 աշակերտների, ովքեր կաթնային կոկտեյլ են օգտագործել: Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ ուղեղն այդպիսի ընմպելիքներն ընդունում է որպես թմրանյութ եւ դրա նկատմամբ պահանջարկ է առաջանում: «Մարդիկ կարող են ունենալ ամենաուժեղ կամքը, սակայն շատ դժվար կարող է լինել վերահսկել ուղեղի կողմից դրա նկատմամբ պահանջմունքը»,-նշել են գիտնականները:

Այս հետազոտությունների արդյունքները կարող են բացատրել, թե ինչու են նիհարելու դիետաները երբեմն ձախողվում: Քաղցր կոկտեյլի անգամ փոքր չափաքանակը մարդուն կարող է ստիպել խախտել սննդակարգը եւ նորից մղվել դեպի քաղցր, բայց վտանգավոր ըմպելիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս