Բաժիններ՝

Ո՞վ է հավակնում Վրաստանի առաջին տիկնոջ դերին (լուսանկարներ)

Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրված Գեորգի Մարգվելաշվիլին, պատասխանելով լրագրողների հարցին, թե երբ Վրաստանը «առաջին տիկին» կունենա, ասել է, որ ոչինչ չի պատրաստվում փոխել իր անձնական կյանքում: «Ես լուրջ հարաբերություններ ունեմ եւ չեմ պատրաստվում իմ անձնական կյանքում ոչինչ փոխել»,-հայտարարել է ամուրի Մարգվելաշվիլին:

«Նովոստի Գրուզիան» տեղեկացնում է, որ այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրվել էր Մարգվելաշվիլին, լրատվամիջոցներում հաճախ էին տեղեկություններ հայտնվում նրա եւ երաժիշտ ու նկարիչ Մակա Չիչուայի հարաբերությունների մասին: Մարգվելաշվիլին հասարակական վայրերում հայտնվում էր նրա հետ` չթաքցնելով իրենց հարաբերությունները:

marg1

marg2

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս