Բաժիններ՝

Խնձորի քացախը կանխարգելում է ծերացումը

Ընդամենը երեք տարի առաջ գիտնականների միջազգային խումբը հետազոտել է խնձորենի մշակովի (Malus domestika) տեսակի ծագումնաբանական գաղտնագիրը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորենի մշակովի ենթատեսակների (Malus delishes) գենոմը բաղկացած է 57 հազար գենից։ Գիտնականները եկել են եզրակացության, որ ժամանակակից մշակովի խնձորենիների նախահայրը խնձորենի սիվերսի տեսակն է։ Սակայն խնձորենի անտառայինը նույնպես մեծ դեր է ունեցել ավելի քան 2500 մշակովի տեսակներ բուծելու համար։

Խնձորենի անտառայինը տարածված է Կենտրոնական Եվրոպայի և Առաջավոր Ասիայի անտառներում և ձորակներում։ Ալպյան լեռներում աճում է մինչև 1100 մ բարձրության վրա։ Տարածման հարավային և արևելյան սահմանները ճշտված չեն։
Խնձորենի սիվերսի տեսակը հայտնաբերել է ռուս բուսաբան Իոհան Սիվերսը (1793թ.)։ Այս տեսակն աճում է Միջին Ասիայի և Ղազախստանի նախալեռնային գոտիներում (Ալաթաու և Քարաթաու)։ Կա կարծիք, որ խնձորենին առաջին անգամ մշակվել Ղազախստանում և Ղրղըզստանում։

Ալմաթայի շուրջը շատ են խնձորուտները։
Հայաստանում խնձորենին հայտնի է եղել դեռևս 3500 տարի առաջ։ Որոշ գիտնականներ գտնում են, որ Հայաստանը խնձորենու ծագման և տարածման օջախներից մեկն է։

Կարդացեք նաև

Խնձորենին շատ է հիշատակվում ավանդազրույցներում, հեքիաթներում, թևավոր արտահայտություններում.
– Երկնքից ընկավ երեք խնձոր, կռվախնձոր, երիտասարդացնող խնձոր։
Բոլորովին անարդարացի է նույնացնել խնձորը «մեղքի պտղի» հետ միայն այն պատճառով, որ «malus» բառը միաժամանակ ունի խնձոր և մեղք իմաստները, որոնք զանազանվում են` ըստ առոգանության։

Խնձորենին կելտական մշակույթում
Կելտերի աշխարհայացքը բնույթով բնապաշտական է եղել։ Պաշտամունքին ծառայող հոգևորականները բազմաթիվ փորձությունների ենթարկված և կրթված մարդիկ էին։ Հոգևորականների բարձրագույն շերտը կազմված էր ամենաիմաստուններից=դրուիդ (drui, dras)։

Դրուիդիզմը ճանաչված է Մեծ Բրիտանիայում` որպես կրոն։ Ամենայն հավանականությամբ, կելտ իմաստասերները և աստվածաբանները համարել են, որ բույսերի և մարդկանց մեջ կա ծագումնաբանական ընդհանրություն։ Դրուիդների օրացույցում օրերը կապված են 22 ծառատեսակների հետ, յուրաքանչյուր ծառատեսակի դեպքում փորձ է կատարվել գուշակել այդ օրերին ծնված մարդկանց բնավորության հիմնական գծերը և ճակատագիրը։
Օրացույցում տարին սկսվում է դեկտեմբերի 23-ից, իսկ 23.12-01.01 և 25.06-04.07 տասնօրյակներին համապատասխանում է խնձորենին։ Ըստ դրուիդների` այդ տասնօրյակներին նախորդում են ձմեռային (հաճարենի` 21-22.12) և ամառային (կեչի` 24.06) արևադարձները։

Մենք ենթադրում ենք, որ խնձորենուն են համապատասխանում հայոց այբուբենի առաջին (Ա-թվային արժեքը` 1) և 19-րդ (ճ-թվային արժեքը` 100) տառերը (Ջ. Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը», 2012թ.)։ Այդ դեպքում հնարավոր է, որ հայոց այբուբենում փորձ է կատարվել գաղտնագրել նաև ծագումնաբանական գաղտնագիրը. վերծանումը, իհարկե, բարդ մաթեմատիկական խնդիր է։

Հետաքրքիր է իմանալ, թե ինչ գուշակություն են արել դրուիդները վերոգրյալ օրերին ծնված մարդկանց համար. «Խնձորենին իրական իմաստասեր է, նա կարող է տալ ընկերներին իր վերջին ունեցվածքը, ակնկալելով նույնանման փոխադարձ վերաբերմունք։ Խնձորենին երբեք ի ցույց չի դնում իր գիտելիքները։ Այս նշանի տակ ծնվածները երբեմն կարող են ոչ համաչափ վարք դրսևորել։ Խնձորենին գիտի իրական սիրո գինը և հավատարիմ է իր ընտանիքին»։

qacax (3)«Օրվա մեջ կերած մեկ խնձորը վանում է հիվանդությունները»
Հայտնի ասացվածքի հեղինակներն անգլիացիներն են։ Արդյո՞ք ճիշտ է այդ ասացվածքը։ Առաջին հայացքից` խնձորի որևիցե տեսակ աչքի չի ընկնում օգտակար նյութերի առատությամբ։ 100 գ պտղամսում պարունակվում են մոտ 0,5 գ սպիտակուցներ, 2,3 գ սննդային մանրաթել, 0,19 գ ոչ օրգանական նյութեր, 0,17 գ ճարպեր (որոնցից 0,058 մգ` չհագեցած), 10,4 տոկոս շաքարներ, 1,5 տոկոս օրգանական թթուներ, դաբաղանյութեր, եթերային յուղեր, ֆիտոնցիդներ։
Խնձորը պարունակում է ասկորբինաթթու (մոտ 4,5 մգ` 100 գ հումքի մեջ) և ռուտին։ Փորձնական եղանակով ապացուցված է, որ 400 գ խնձոր ուտելու դեպքում զգալիորեն նվազում է հիպերտոնիկ հիվանդության առաջացման և զարգացման հավանականությունը։

Պտղամսում պարունակվում է երկաթ (0,12 մգ), պղինձ, ցինկ, մարգանեց։ Կալցիումի, մագնիումի, կալիումի (107 մգ) և ֆոսֆորի փոխհարաբերակցությունը բարենպաստ է կալցիումի յուրացման համար։

Մեկ խնձորի սերմերում պարունակվող յոդը բավարարում է մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը` մոտ 150 մկգ։ Խնձորենու տերևները զգալի քանակությամբ ասկորբինաթթու են պարունակում (խնձորենի անտառայինը` մինչև 400 մգ)։

Փորձնական եղանակով ապացուցված է, որ օրը 150-300 գ խնձոր ուտողների մոտ խոլեստերինի մակարդակն ավելի մոտ է նորմային։
Խնձորի քաղցր տեսակներն ունեն բարերար ազդեցություն սրտի աշխատանքի վրա։
Խնձորի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է ճարպերի գոյացումն ածխաջրերից և կարգավորում է ճարպերի փոխհարաբերակցությունը (հավասարակշռությունը)։

Բժիշկ Ջոաննա Բադվիգի խորհուրդը
Հիվանդությունների կանխարգելման նպատակով 100 գ կաթնաշոռին ավելացրեք 1 ճ/գ էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ։ Կերեք առավոտյան վարսակի փաթիլներ (շիլայի), քերած խնձորի (տանձի) կամ ընկուզեղենի (բացառությամբ` արախիսի, նույն ինքը` գետնանուշ) հետ («168 Ժամ», 25.09.2013թ.)։
Հավանաբար կարևորվում է այն հանգամանքը, որ տանձը, խնձորը և, իհարկե, ընկուզեղենը պարունակում են օգտակար չհագեցած ճարպեր։

Խնձորենու օգտակար հատկությունները

  • Խնձորենու պտղում պարունակվող պեկտինները կլանում են թունավոր նյութերը և հեռացնում օրգանիզմից. խնձորն օգտակար է սուր և քրոնիկ կոլիտի դեպքում։
  • Կալիումի աղերը և տանինը դանդաղեցնում են միզաթթվի առաջացումը։ Խնձորն օգտակար է հոդատապի և միզաքարային հիվանդության դեպքում։
  • Խնձորը կանխարգելում է ացիդոզի զարգացումը, որի դեպքում` արյան, ավիշի և միջբջջային հեղուկի մեջ սկսում են կուտակվել մեծ քանակությամբ թթվային նյութեր. խնձորը կանխարգելում է ծերացումը։
  • Ստամոքսահյութի բարձր թթվայնության, ստամոքսի և

12-մատնյա աղիի խոցի դեպքում օգտակար են խնձորի քաղցր տեսակները։

  • Ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում օգտակար են խնձորի թթու տեսակները։
  • Խնձորի թթու տեսակներից ստանում են երկաթ պարունակող հյութահանուկ, որն օգտակար է անեմիայի դեպքում (ferri pomati)։

Խնձորի քացախի կիրառումը ժողովրդական բժշկության մեջ
Կան խնձորի քացախի պատրաստման երեք հիմնական եղանակներ.
Մաքուր, առողջ խնձորն աղում կամ քերում են, լցնում ապակյա (լայն բերանով) կամ այլ էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված տարաների մեջ։
Պատրաստեք օշարակ. խնձորի քաղցր տեսակների համար 1 լ գոլ ջրի մեջ լուծեք 50 գ շաքար կամ մեղր, թթու տեսակների համար` 100 գ։ Օշարակը պետք է ծածկի հումքը, իսկ տարան պետք է ծածկել թանզիֆով և պարբերաբար խառնել հումքը։ Սենյակային պայմաններում խմորվող (ֆերմես ստացվող հումքը «հասունանում» է 10-14 օրում, այն պետք է քամել և մզել, ստացված հյութի յուրաքանչյուր 1 լիտրին պետք է ավելացնել 50-ական (թթու հյութի` 100-ական) գրամ շաքար կամ մեղր, իսկ տարան ծածկել թանզիֆով։

Քացախի ստացման այս եղանակի դեպքում գործընթացի արագացման համար հումքի և օշարակի հարաբերակցությունը պետք է լինի 2։3, և յուրաքանչյուր 1 լ ջրին համապատասխան` պետք է ավելացնել 10 գ հացի խմորիչ և 20 գ չոր տարեկանի հաց։

Քացախ կարելի է պատրաստել նաև գերհասունացած պտուղներից։ Այս դեպքում շաքարը պետք է լուծել տաք (60-70 C), նախօրոք եռացրած ջրի մեջ, այս դեպքում խմորիչ պետք չէ։ Պատրաստի քացախը հերմետիկ փակված տարաների մեջ կարող է պահպանվել շատ երկար։

Քացախ կարելի է պատրաստել նաև խնձորի հյութից, այդ դեպքում որպես մերան են օգտագործում ցանկացած քացախի մեջ թրջած սև հացի կտորը։

Կարդինալ Ռիշելիեն և շրթներկի հայտնագործումը
Կարդինալը շատ է սիրել գերհասունացած` արդեն խմորվող խնձորների հոտը։ Նա խնդրել է իր անձնական բժշկին` պատրաստել մի քսուք, որպեսզի միշտ շնչի իր սիրած բուրմունքը։ Կարդինալին շատ է դուր եկել բժշկի պատրաստած խառնուրդը, և նա քսել է այն քթի տակ և շրթունքներին։ Քսուքը կոչվել է «պոմադա» (պոմ=խնձոր)

Ժողովրդական դեղատոմսեր
Խնձորի քացախը կանխարգելում է ուռուցքները, լավացնում է մարսողությունը, գոլ քացախաջուրը խմում են թունավորումների դեպքում։ Քացախն ունի միզամուղ հատկություն, սակայն չի տրոհում ճարպերը։
Հիպոկրատն օգտագործել է քացախը` որպես ախտահանող միջոց աղիքային հիվանդությունների դեպքում։ Միջնադարում քացախը մեծ կիրառում է ունեցել ժանտախտի համաճարակի բռնկման ժամանակ։
Ացիդոզ։ Օրգանիզմում անընդհատ տեղի է ունենում «վերանորոգման» գործընթաց. ծերացած բջիջները տրոհվում են, դրանց մնացորդները ժամանակի ընթացքում աղտոտում են արյունը և հյուսվածքներում գտնվող հեղուկը։ Խնձորի քացախը` կանոնավոր օգտագործման դեպքում, կանխարգելում է տրոհման արդյունքում առաջացած նյութերի կուտակումը. խնձորի քացախը կանխարգելում է ծերացումը։
Զգուշացում։ Սպիտակ` լավ զտած քացախն առաջացնում է անեմիա, քացախաթթուն կարող է վնասել լյարդին, դառնալ խոցային կոլիտի պատճառ։ Քացախի օգտագործումը պետք է սահմանափակել նյարդային և կանացի հիվանդությունների դեպքում։
Արյունը մաքրող, հոդացավերի դեպքում, թարմացնող. 150 մլ գոլ ջրի մեջ լուծել 2 թ/գ խնձորի քացախ և 5 կաթիլ յոդինոլ։ Խմեք նախաճաշից կամ ընթրիքից կես ժամ առաջ (օրը 1-2 անգամ)։ Յոդինոլի փոխարեն կարելի է օգտագործել դեղնենու ոգեթուրմ (10 կաթիլ)։
Ավիտամինոզ, անուժականություն. Լուծեք 2 թ/գ խնձորի քացախը 200 մլ եռացրած կամ հանքային (առանց գազ) ջրի մեջ։ Խմեք օրը 3 անգամ` ուտելու ընթացքում։ Շարունակեք 30 օր, ընդմիջեք 14 օր, կրկնեք։

Անքնություն. Խառնեք 6 ճ/գ խնձորի քացախը 10 թ/գ մեղրի հետ։ Կերեք 2-4 թ/գ` քնելուց առաջ։ Շարունակեք` մինչև վիճակի բարելավում։
Վարիկոզ. Առավոտյան և երեկոյան շփեք ոտքերը խնձորի քացախով։ Կամ բամբակյա լաթը թրջեք քացախի մեջ և դրեք հիվանդ մասին, փաթաթեք բրդյա լաթով, պառկեք, ոտքերը դրեք բարձի վրա (տևողությունը` 30 րոպե, շարունակեք 6 շաբաթ)։
Բարձր ջերմություն. Փափուկ սրբիչը թաթախեք քացախաջրի մեջ (լուծեք 1 ճ/գ քացախը 500 մլ եռացրած-հովացրած ջրի մեջ) և արագ շփեք հիվանդի մարմինը` ամբողջությամբ։

Հետևեք, որպեսզի սենյակում միջանցիկ քամի չլինի։ Այնուհետև վուշե լաթը թրջեք նույն լուծույթի մեջ, դրեք ճակատին։ Շփումներն ու թրջոցները կրկնեք օրվա ընթացքում 3-5 անգամ։ Իսկ քնելուց առաջ գուլպաները թրջեք քացախաջրի մեջ, մզեք և հագցրեք ոտքերին, իսկ վրայից` բրդյա գուլպաները։ Շարունակեք` մինչև լիարժեք ապաքինվելը։
Այս միջոցն օգտակար է հատկապես փոքր երեխաների և այն մարդկանց բուժման համար, ովքեր ալերգիկ ռեակցիա ունեն ասպիրին կամ պարացետամոլ դեղորայքի հանդեպ։
«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս