«Ոչխարին» քշում են իրենց համար «գծված» գաղութային անարդարության խորհրդանիշ դարձած 28,900 քկմ ռեզերվացիայի մեջ. եկել է ընտրության ժամանակը. Էդուարդ Աբրահամյան

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը ներկայացնող քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես Կարնո գաղթականի ծոռ մտածում եմ՝ տեսնես ի՞նչ կասեր հիմա ցեղասպանությունից մազապուրծ եղած նախապապս, երբ մեզ տեսներ հիմա։

Եկել է ընտրության ժամանակը։ Պայմանականորեն ասած՝ մենք «անմիտ ոչխա՞ր» ենք, թե՞ փոխում ենք մեր կարգավիճակը։ Դա մեր, միայն մեր հավաքական, ազգային որոշումն է, գիտակցված, կամ ոչ այդքան։

«Անմիտ Ոչխարի» տեղը որոշում կայացնելը նորմա է, բացատրել, թե նա ով է և որն է իր տեղը՝ նորմա է։ Երբ անհրաժեշտ է՝ մորթել, դա նույնպես նորմա է։ Նրա հետ քըջնջելը, նրա գոյության վկայությունները վերացնելը, կարծես թե այդ «ոչխարը» երբեք չի էլ եղել։

«Ոչխարին» ենթարկել հայրենազրկման՝ աղավաղելով նրա ինքնությունը, նույնպես նորմա է։ Ուստի «ոչխարին» գլխին չեն դնում, չեն հարգում ու պատվում։ «Ոչխարին» քշում են իրենց համար «գծված» գաղութային անարդարության խորհրդանիշ դարձած 28,900 քկմ ռեզերվացիայի մեջ՝ «ոչխարի» իսկ կամքով, կամ վերագծում են այն՝ ըստ իրենց ճաշակի ու տրամադրության։

Կարդացեք նաև

«Անմիտ ոչխարներն» իրենք իրենցով դանդաղ կմեռնեն, կամ ժամանակ առ ժամանակ «մսի» հարց կլուծեն։ Սա նույնպես նորմալ է։

Ինչպես կասեր միջազգային հարաբերությունների տեսության դասականներից մեկը՝ «միջազգային քաղաքականությունը դաժան և անարդար աշխարհ է»։

Բայց «ոչխարը» հավանաբար կարող է երջանիկ լինել, իր «ոչխարային երջանկությամբ»` որոշելով չունենալ կոլեկտիվ հիշողություն, կոլեկտիվ ինքնություն և իր նկատմամբ մեծ անարդարության կոլեկտիվ զգացում, պարտքի զգացում։

Չունենալ կոլեկտիվ կամք ու վճռականություն փոխել իր կարգավիճակը՝ լուռ և նույնիսկ խորամանկորեն թաքցնելով իր նպատակը՝ մի օր դաժանորեն պատժել նրան, ով այդ կարգավիճակի մեջ է իրեն գցել։ «Ոչխարային երջանկությունը» դյուրին ճանապարհ է՝ կապ ունի ծուլության և տգիտության, ավելի շուտ կատարելագործվելու, ինտելեկտուալ և ինստիտուցիոնալ էվոլուցիա ապրելու ցանկության բացակայության հետ։

«Ոչխարային երջանկությունը» մահաբեր է, դրա հետևաքները մահաբեր են, քանի որ այն «ոչխարային» է՝ բառիս բունի մաստով։ Ոմանք կկոչեն այն խաղաղեցում, կամ ինչպես ասում են՝ հանգչիր խաղաղությամբ։

Սակայն կա «ոչխար» չլինելու կոլեկտիվ ընտրության հնարավորություն։

Եվ պատմությունն ու միջազգային հարաբերությունները որպես դաժան, բայց իմաստուն ուսուցիչ, հենց մեզ վրա ցույց տվեցին այդ օրինակը։ Լինել «ոչխար», թե «գայլ»՝ ոչ միայն անհատի, ընտրության, այլ նախ և առաջ կոլեկտիվ ընտրության հարց է։ Չհանդուրժել մնալ «ոչխար» և ընտրել պատժող «գայլի» դժվար ճանապարհը ցույց տվեց, որ վրեժի գաղափարը, վրեժը որպես ազգային նպատակ, համախմբող գործոն, ազգային մոտիվացիայի աղբյուր, ոչ միայն աշխատող է, այլ նաև ապրեցնող էներգիայի հզոր աղբյուր։

Տեսականորեն, մենք կարող ենք մերժել համակերպումը մեր «ոչխարի» կարգավիճակի հետ և ընտրել «պատժող գայլի», իսկ եթե ավելի խոհեմ գտնվենք՝ ավելի բարձր՝ «խորամանկ և հնարամիտ ագռավի» ճանապարհը: Այս ճանապարհը ամենադժվարն է, բայց մեր տեղն ու դերը, մեր հարատևությունը ապահովողը։ Այն ենթադրում է, որ պիտի պայմանավորվենք, որ չենք համակերպվելու մեր նկատմամբ իրականացված մեծ անարդարության հետ ու մեզ և մեր հետքը ջնջելու, մեզ ռեզերվացիայում «խեղդամահ» անելու հետ։ Վրեժը դարձնելով ռազմավարական վերջնանպատակ, այն պետք է դարձնենք մոտիվացիա, շարժիչ ուժ կերտելու որակապես նոր պետություն՝ խորամանկ, անկանխատեսելի ու մահացու վտանգավոր պետություն՝ որակապես նոր քաղաքական ինքնությամբ, իր խորքային ռազմավարության մեջ սառը հաշվարկված ու դաժան վրեժխնդրության նպատկով, երբ այդ պահը հասունացվի։

«Խորամանկ/հնարամիտ ագռավի» ճանապարհը կսովորեցնի ռազմավարական համբերություն, գլուխը կախ, առանց ցուցամոլության և բերանբացության, եթե պետք է՝ մտածված մոլորեցնելով ուժի հետևողական կուտակում։ Ռեսուրսի նախ ճիշտ գնահատում, կիրառում ու կուտակում, ապա ռեսուրսը ուժի ու ազդեցության գործիքի վերածում։ Համառ, ամեն օրը կումուլատիվ էֆեկտի պրոդուկտիվությամբ և համապատասխան ռեժիմով ապրող, գիտելիքին ու ինքնակատաիելագերծմանը ձգտող մի որակապես նոր` համակարգահեն հանրություն-պետություն։

Ու այս ամենը էնտուզիազմով ուպատրաստակամությամբ լցված, որպեսզի համապատասխան օրը, համապատասխան պահին մեզ արժանապատվությունից, պատվից ու իրենց պատկերացմամբ ապագայից զրկածներին իրենց իսկ դաժանությամբ մահացու հարված, կործանում հասցնելու համար։

Այսպիսով, ինչ որ եղել է, լինում է ու դեռ կլինի` մեր կոլեկտիվ պարադիգմատիկ ընտրության հետևանք է։ Քանի որ իրականությունն ու ճշմարտությունը սուբյելտիվ երևույթներ են հասարակական գիտության մեջ, քեզ թե՛ անհապատես, և թե՛ կոլեկտիվ տրված է  հնարավորություն՝ ընտրել այդ իրականությունն ու ճշմարտությունը։

Եկել է ընտրության ժամանակը։ Մենք «անմիտ ոչխա՞ր» ենք, թե՞ փոխում ենք մեր կարգավիճակը։

Է․Ա․»:

Տեսանյութեր

Լրահոս