Բաժիններ՝

Իրանն առաջին անգամ զորահանդեսի ժամանակ ցուցադրել է մեծ քանակությամբ բալիստիկ հրթիռներ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում երեկ անցկացված ամենամյա զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է Qader F տիպի 18 բալիստիկ հրթիռ և Sacil տիպի 12 հրթիռ, որոնց հեռահարությունը կարող է հասնել 2000 կիլոմետրի:

Նշվում է, որ Իրանն առաջին անգամ է ցուցադրում նման մեծ հրթիռային զինանոց: Մյուս զորահանդեսների ժամանակ սովորաբար ցուցադրվել է ընդամենը 2-3 հրթիռ: Բացի այդ, զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել են Asr տիպի նոր ռազմածովային ռադարը և Fakur 90 տիպի հրթիռները:

Վերջիններս հանդիսանում են «օդ-երկիր» դասի հրթիռներ և տեղակայված են կործանիչների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս