Բաժիններ՝

Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 102 մլրդ դրամը

31.07.13թ. դրությամբ Յունիբանկի վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 102 մլրդ դրամ, որից 52 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես վարկերին: Փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը գերազանցել է 38 մլրդ դրամը` կազմելով ընդհանուր վարկային պորտֆելի 37%-ը:

Այսօր Յունիբանկի բիզնես վարկատեսակներն ամենապահանջվածներից են շուկայում, քանի որ մշակված են հաճախորդների բիզնեսի առանձնահատկություններն ու սեզոնայնությունը հաշվի առնելով: Իսկ վարկավորման պարզեցված գործընթացը ու մատչելի պայմաններն առավել մեծ հնարավորություններ են ստեղծում բիզնեսի զարգացման համար:

Միկրո բիզնեսին աջակցելու նպատակով Յունիբանկն առաջարկում է «Անգրավ» վարկատեսակը, որի վերաբերյալ որոշումը կայացվում է բանկ դիմելու օրվա ընթացքում: Ինչպես և հուշում է վարկի անվանումը, բանկը չի պահանջում գրավ: Բավարար է հաճախորդի դրական վարկային  պատմությունը և երկու երաշխավորի առկայությունը: Վարկը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` արտարժույթով: Տարեկան տոկոսադրույքը` սկսած 16%-ից:

Փոքր և միջին բիզնեսի կողմից մեծ պահանջարկ է վայելում «Բիզնես-ստանդարտ» վարկը, որը շահավետորեն առնձնանում է մարման երկար ժամկետով` մինչև 10 տարի: Այդ կերպ բանկը ձգտում է մեծացնել վարկային միջոցների հասանելիությունն ու արդյունավետությունը բիզնեսի համար: «Բիզնես-ստանդարտ» վարկը տրամադրվում է անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց,  որոնք չունեն բացասական վարկային պատմություն: Վարկի գումարը կազմում է մինչև 400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ, տարեկան տոկոսադրույքը` սկսած 10%-ից:

Կարդացեք նաև

Վարկերի վաղաժամկետ մարումը Յունիբանկում թույլատրվում է  առանց սահմանափակումների: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածին:

Յունիբանկի բիզնես-վարկերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.unibank.am կայքի «Բիզնես վարկեր» բաժնում կամ զանգահարել (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս