Հալեպի ռեստորաններից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել

Հալեպի  ռեստորաններից մեկում հինգշաբթի տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տասը  մարդ է զոհվել, հաղորդում է  ռուսական РИА Новости –ն` վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը:

Հաղորդվում է, որ Kabo Grillo կոչվող ռեստորանում պայթուցիկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Զոհերի թվում  է նաեւ «Ալ Իքբարիա» հեռուստաընկերության թղթակիցը: Ավելի քան 20  մարդ վիրավորվել է: Նշվում է, որ պայթյունի ժամանակ ռեստորանում տեղի դպրոցի կողմից  ավարտական երեկո էր կազմակերպվել:

 

Տեսանյութեր

Լրահոս