
Նոր թաղամաս՝ Աջափնյակում. կյանքի նոր որակ՝ բնակիչների համար
Նոր նշաձող` քաղաքաշինության ոլորտում, կյանքի նոր որակ՝ բնակիչների համար․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանը համալրվեց ժամանակակից և հարմարավետ նոր բնակելի թաղամասով։ Գրիգոր Հասրաթյան 15 հասցեում մեծ հանդիսավորությամբ պաշտոնապես բացվեց «Կռունկ» բնակելի թաղամասը։ Կառուցապատողը «Արտքոմփանի» ընկերությունն է։
Թաղամասի բացման միջոցառմանը ներկա էին թաղամասի կառուցապատման աշխատանքներում ներգրաված մասնագետներ, գործընկեր կազմակերպություններ, թաղամասի բնակիչներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
«Կռունկ» թաղամասի շինարարությունը մեկնարկել է 2020 թվականին: Պրոֆեսիոնալ թիմն ապահովել է կառուցապատման գործընթացի սահուն և արդյունավետ ընթացքը, միավորելով ոլորտի լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին։
Թաղամասը ներառում է 14-հարկանի 3 նոր շենք՝ 273 հարմարավետ բնակարաններով, կոմերցիոն տարածքներ, 192 ստորգետնյա ավտոկայանատեղի, կանաչապատ ու ընդարձակ բակեր, ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակներ, զրուցարաններ, սպորտային ու հանգստի գոտիներ։ Նախագիծն աչքի է ընկնում բարձր սեյսմակայունությամբ (9+ բալ) և ժամանակակից ինժեներատեխնիկական լուծումներով։