
Ովքեր են հաղթել պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթում

Ամփոփվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը:
20 պատանի կոմպոզիտորներից ավագ տարիքային խմբում հաղթողի կոչմանն է արժանացել Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան), իսկ կրտսեր խմբում՝ Արմեն Հովհաննիսյանը:
Ավագ խմբում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արտաշես Մոսիկյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), իսկ երրորդ հորիզոնականը կիսել են երկու մասնակից՝ Գարիկ Հարությունյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան) և Արամ Ասմանգուլյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան) միջև:
Կրտսեր խմբում և՛ երկրորդ, և՛ երրորդ հորիզոնականներում են երկուական մասնակից. երկրորդ հորիզոնական՝ Գագիկ Ավետիսյան (դաս.՝ Արմենուհի Կարապետյան), Ադրիանա Շահինյան, իսկ երրորդ հորիզոնական՝ Մոնթե Միքայելյան (դաս.՝ Նելլի Մնացականյան), Արթուր Գրիգորյան (դաս.՝ Արփինե Կալինինա): Խրախուսական պատվոգրի է արժանացել մրցույթի ամենակրտսեր մասնակիցը՝ Յուրի Ավագյանը:
Տվյալները հայտնել են ԿԳՄՍՆ-ից։