Սյունիքի նկատմամբ Իրանի ռազմավարական ընկալումը պայմանավորված է ոչ միայն դրա տնտեսական կամ տարանցիկ ներուժով, այլև այն հանգամանքով, որ Հայաստանի հարավային այս տարածքի զարգացումները կարող են անդրադառնալ Իրանի հյուսիսային շրջանների անվտանգային միջավայրի և Հարավային Կովկասում ձևավորվող ուժային հարաբերակցության վրա։
TRIPP-ի իրական մասշտաբը պարզ կդառնա միայն հիմնադրամի առաջին որոշումներից հետո՝ ովքեր կստանան գումարները, որ ընկերությունները կդառնան կապալառուներ և արդյո՞ք նրանց մեջ կլինեն Սոկոլովի հետ կապված կառույցներ
Փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն աշխատանքային այցով ժամանել էր Երևան, որից հետո՝ մեկնել Բաքու: Սպիտակ տան հաղորդագրությունների համաձայն՝ ուղևորությունը կնպաստի Թրամփի նախաձեռնություններին և TRIPP (Trump Initiative for Peace and Prosperity) միջազգային նախագծի առաջխաղացմանը, որի շուրջ նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել անցյալ տարի: