Հայաստանում էլեկտրամոբիլային բումը խարդախների համար գործունեության ու հեշտ գումարներ աշխատելու նոր հնարավորություն է ստեղծել: Այդ մասին են խոսում 168.am-ի խմբագրություն զանգահարած, հարմար գնով էլեկտրամոբիլ ունենալու համար միլիոններ վճարած ու «գցված» քաղաքացիները: