Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) դեկտեմբերի 18-ին իր հիմնադրման 90-ամյակը նշելու է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Միջոցառմանը մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, բայց թատրոնի՝ 613 նստատեղ ունեցող դահլիճը ԲՈՒՀ-ի ղեկավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում լցնել, ու մեզ հետ կապ հաստատած ուսանողներն ասում էին՝ իրենց ստիպում են ներկա գտնվել միջոցառմանը:
Մինչ Նիկոլ Փաշինյանը ողջ օրը զբաղված է իր վարկանիշն իր իսկ սեփական սոցիալական ցանցերի էջերում չափելով, տվյալներ հրապարակելով, սափրվելով, ընտանիքով «Փաշինյան շոուներ» անելով՝ դիտումներ ապահովելով, աշխատանքային ժամին աշխատասենյակից քաղաքացիների հետ չաթեր անելով, իրական կյանքը բոլորովին այլ բանի մասին է խոսում: