«Եթե ադրբեջանցիները պնդում են ու «անկլավներ» են ուզում, ապա թող որևէ փաստաթուղթ տրամադրեն, որտեղ դրանք իրենց են պատկանում։ Քարտեզների վրա դրանք գծվել են, բայց որևէ հիմք չեն ունեցել։ Հիշեցնեմ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը Խորհրդային Ադրբեջանի ժառանգորդն է՝ 1918-1920 թվականների, մինչև 1930 թվական «անկլավ» գոյություն չի ունեցել Հայաստանի մեջ։ Հետևաբար, ի սկզբանե Ադրբեջանն իր Սահմանադրության համաձայն՝ Հայաստանին նման պահանջ չի կարող ներկայացնել»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։