«Այս հարցում ամենակարևոր դերակատարը Հայաստանն է, որը ոչ միայն ձեռքերը ծալած նստեց, ոչինչ չարեց, որ այդ մարդիկ հայրենիք վերադառնան, այլև ամեն ինչ արեց, որ այդ մարդիկ դատապարտվեն։ Ես հիշում եմ, երբ մի տարի առաջ Փաշինյանն ասուլիս էր տալիս, ասաց՝ Ռուբեն Վարդանյանին ո՞վ ուղարկեց, ինչի՞ համար եկավ, ո՞րն էր նպատակը։ Այսինքն՝ ազերիներին ավելի քրեական պատճառներ է տալիս, թե՝ այս մարդը ԿԳԲ-ի անդամ է, և նման բաներ։ Նա ոչ միայն չի օգնում, այլև ավելի խանգարում է։ Նա բոլոր հարցերում նախընտրում է իր աթոռը պահելը, քան հայրենիքի շահերը»
«Մենք այդ նիստը չենք գումարել, և այդ տեքստը գրվել է միայն նրա համար, որ ժողովուրդը կարողանա անվտանգ դուրս գալ թշնամու ցեղասպան գործողություններից: Այդ տեքստում ՀՀ իշխանություններն առաջարկ են արել, փոփոխություններ են արվել, և այդ տեքստն ի սկզբանե այն կերպ է շարադրվել, որ լինի հակասահմանադրական և հետագայում շահարկման առարկա չդառնա: Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն այդ «փաստաթուղթը» սարքել էին դրոշակ և փորձում էին ցույց տալ, որ Արցախը լուծարված է»: