Երկու օր հետո 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է: 2020 թվականի պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցության մասին 168.am-ը բազմիցս մանրամասն անդրադարձել է, ապացույցներ ներկայացրել։
Օգոստոսի 29-ին, թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն իր ղեկավարած գերատեսչության շենքում հանդիպում է ունեցել«Ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքների անդամների հետ»:
Առնվազն մեկ շաբաթ է՝ ադրբեջանական մամուլն ակտիվ առաջ է տանում ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության մասին թեզը, ըստ էության, երկրի ղեկավարության հրահանգով:
Այն, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից և 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ ռազմական ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է, որ մեր թշնամին այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է՝ հղում անելով ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ով 2020 թվականի հունիսին՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, այս մասին Փաշինյանին և ՀՀ անվտանգության խորհրդին ներկայացրել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության համապատասխան վերլուծություն՝ հորդորելով քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
Ադրբեջանն առևանգել և ապօրինի ձերբակալել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այսօր հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը Բաքվում արդեն հարցաքննվել է, նրա պաշտպանությունը ստանձնել է ադրբեջանցի փաստաբան Ալով Սաֆարալիևը։