Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի մտասևեռումը` բուհերը մայրաքաղաքից դուրս բերելու ու ենթադրյալ ակադեմիական քաղաքը հիմնելու առնչությամբ, արդեն իսկ անհանգստացնում է ոչ միայն մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս: Այդ հարցը լուրջ անհանգստություն է պատճառել նաև միջազգային գործընկերներին, Հայաստանում գործող միջազգային բուհերին: