7 տարի է՝ թալանը հատիկ-հատիկ հետ են բերում, այդպես էլ ոչ մեկը չտեսավ՝ ինչպես հետ բերված թալանը, այնպես էլ՝ դրա արդյունքը։ Պարբերաբար հետ բերած թալանի վերաբերյալ թվեր են հրապարակում, բայց հետ բերած թալանը ոչ մի տեղ չի երևում։ Երբեմն էլ նույնը բանը մի քանի անգամ են հետ «բերում»։։ Կարծում են՝ դրանով հատիկ-հատիկը դառնում է տասնապատիկ։
Նիկոլ Փաշինյանը վերջերս շատ է խոսում կրթվելու ու սովորելու կարևորության մասին, բայց այդպես էլ ինքն ու իր ղեկավարած կառավարությունը ո՛չ կրթվում են, ո՛չ էլ մի բան սովորում։ 7 տարի մնացել են նույն դասարանում։ Մնացել են նույն անկարողների կառավարությունը, ինչպես կային 7 տարի առաջ, երբ նոր էին եկել իշխանության։
Գրեթե մեկ ու կես տարում պակասել են 551 մլն դոլարով, բայց այդ մասին Նիկոլ Փաշինյանի լայվերն ու ֆեյսբուքյան գրառումները չենք տեսնում։ Պահուստները նրա համար հավանաբար այլևս կարևոր «ֆինանսական ու մակրոտնտեսական գործոններ» չեն, որոնք բարձրացնում են տնտեսության վարկանիշը։ Մարդկանց զբաղեցնելու համար հիմա ավելի արդիական թեմաներ կան, ասենք՝ ձվածեղ պատրաստելն ու տոլմա փաթաթելը։
«Ցանկացած դեպքում, եթե միջազգային բանկը դուրս է գալիս ՀՀ-ից, դա նաև հաղորդագրություն է օտարերկրյա ներդրողների համար,- HSBC-ի վաճառքի մասին իր դիտարկումներում շեշտեց Թադևոս Ավետիսյանը և հավելեց,- Հենց իրենց հաղորդագրության մեջ, երբ նշում են՝ բանկի մասնաճյուղերը տեղափոխում են ավելի հեռանկարային կենտրոններ, դա նշանակում է, որ Հայաստանն իրենց գնահատմամբ՝ հեռանկարային չէ»:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց ՀՆԱ կառուցվածքին՝ նկատելով, որ այն ևս ապացուցում է՝ աճը պայմանավորված է արտաքին ժամանակավոր գործոնով՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետ տնտեսական ազդեցությամբ: