Մարտի 16-ին «Փաշինյանը հաստատել է մեր տեղեկությունը. Արդյո՞ք Ալիևի հետ բանավոր համաձայնությունն արդեն կայացած է» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ անդրադարձել ենք 2022 թվականից հետո ձեռք բերված սպառազինության՝ մայիսին հնարավոր հրապարակային ցուցադրությանը:
Հունվարի 28-ին Բանակի օրվա առիթով Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, և որոշել է, որ ինքը բավարար գիտելիքներ ունի բարձրաստիճան զինվորականությանը ռազմակրթական և ռազմատեխնիկական դասեր տալու և դեռ մի հատ էլ հայտարարելու, թե՝ որ գեներալ է, ուրեմն՝ ամեն ինչ գիտի՞: Թե որքանով էին ՊՆ դահլիճում ներկա գեներալներն իրենց կոմֆորտ զգում (չենք ցանկանում ավելի կոպիտ բառ ընտրել), կարող ենք միայն ենթադրություններ անել: Իսկ մեր աչքի առաջ միանգամից մի քանի դրվագ եկավ:
Նոյեմբերի 12-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ զինված ուժերին և անվտանգությանը, ինչպես նաև կադրային նշանակումների և գնված սպառազինության վերաբերյալ հարցերին ի պատասխան, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես, նշել է, թե սպառազինության ձեռքբերումը շատ վիճահարույց է եղել տարիներ շարունակ։
Հետաքրքիր է՝ ե՞րբ են եկել այդ եզրահանգման, ինչի՞ց ելնելով, գուցե հենց սկզբից իրականում Տոնոյանին չե՞ն համարել իրենց քաղաքական թիմից, ինչպես մի առիթով նախկին նախարարը խոստովանել էր 168.am-ին տված հարցազրույցում։ Սա իրականում զավեշտալի եզրահանգում է, քանի որ նույնիսկ այն զինվորականները, որոնց գուցե Փաշինյանի իշխանությունը յուրային է համարում, կայացել են նախկինների օրոք՝ անկախ նրանից, թե ինչ դիրք են ունեցել և ունեն այսօր:
Մարտի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դարձյալ հիշել է «հրթիռների գործը», որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթ, և այլն: Այս պահին կալանքի տակ է միայն Դավիթ Տոնոյանը:
Այնպես որ, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը, ով նախկին իշխանություններին մեղադրում էր միլիոնների արժողությամբ «մետաղաջարդոն» ձեռք բերելու մեջ, ով իր ժամանակ մատակարարված հրթիռները համարում է «անորակ» և պաշտպանության նախկին նախարար կալանքի տակ պահում՝ հրաժարվելով հրթիռների փորձաքննությունից, ավելի մեծ գումարներ է դրանից հետո վճարում «մետաղաջարդոնի», «անպիտան» կամ ոչ կիրառելի սպառազինության վրա:
Մարտի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել: