Ապրիլի 20-ին «Ի՞նչ կա փակ հանդիպմանը խոսելու Օնիկ Գասպարյանի առաջարկի հետևում, ի՞նչ բաց հարցեր են սպասում նրա բաց պատասխանին» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, ինչի համար հիմք է ծառայել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետի տարածած հայտարարությունը: Սրան էլ նախորդել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող հայտարարությունը, ինչին ևս անդրադարձել ենք։