Բամբասանքը սուբյեկտիվ կարծիք կամ տեղեկություն է մի երրորդ անձի կամ անձերի մասին` արտահայտված նրանց բացակայության պայմաններում, որովհետև նրանց ներկայության դեպքում հնչած խոսքերը գուցե ընդհանրապես չասվեին: Մարդիկ քաջություն են ունենում նաև հրապարակավ սեփական զգացականի կամ սեփական կանխակալ մոտեցման ու դիրքորոշման դրսևորումով այդպիսի կարծիք հնչեցնել, եթե միայն հստակ գիտեն, որ տվյալ անձի հետ իրենք դեմառդեմ առնչություն չեն ունենալու:
Մեր Աստվածը, Տերն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, ասաց. «Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33): Որպեսզի մահից հետո քրիստոնյա հավատացյալը գնա Դրախտ իր հոգով և Քրիստոսի Երկրորդ գալուստից հետո ժառանգի Երկնքի արքայությունը, պետք է քայլի նեղ ճանապարհով, իմանա և գործադրի աստվածաշնչական պատվիրաններն իր կյանքում, հանդուրժի իր երկրավոր կյանքում պատահած բոլոր դժվարություններն ու նեղությունները ամենայն գոհունակ սրտով:
Իմաստուն մի խրատ, որ դարերի խորքից թրթռալից ոգևորությամբ հնչում է մեր ականջներում։ Հաստատուն համոզում ունեցող և ժայռի պես ամուր կանգնած դյուցազունի հրամանն է սա։ Ա՛յն գործչի հրամանը, որն իր իրականացրած աստվածային առաքելության լիուլի գիտակցությունն ունեցավ ու նաև քրիստոնեական գիտակից հավատքի կազմակերպիչը եղավ։