«Մարդիկ հիմա թմբիրի մեջ են, իրենց թվում է՝ վտանգները շատ հեռու են, բայց այդ վտանգները շատ մոտ են: Ցանկացած պահի կարող է ռազմական էսկալացիա սկսվել՝ ցանկացած պատրվակով: Մենք այս իրավիճակում քննարկում ենք, թե 30 տարի առաջ ով էր մեղավոր: Սա իշխանությունների բերած օրակարգն է. Անցյալը բերել են ասպարեզ, որ հասարակության ուշադրությունն ապագա վտանգներից շեղի»,- ընդգծեց նա՝ նշելով, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կետերից յուրաքանչյուրը կարող է դառնալ նոր պատերազմի լեգիտիմ հիմք»:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան, Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանն է:
«Իշխանությունը փորձում է միայն ականջահաճո արտահայտություններով ասել՝ ժողովուրդ ջան, եկեք՝ թքեք ամեն ինչի վրա, զատո՝ կուշտ կլինեք: Բայց իրենք մոռանում են, որ ամեն ինչի վրա թքելով՝ առաջին հերթին վտանգում ես անվտանգային համակարգը, իսկ այդ պարագայում հաստատ չես կարող կուշտ լինել: Նույնիսկ, եթե սրանք, երկիրը քաղաքական առումով կեղեքելով ու մասնատելով, թուրքական բոլոր պայմաններին գնալով, մոռանալով իրենց հայ լինելը, առաջ մղելով այդ «կուշտ փորի» գաղափարը, հասնեն Հայաստանը զոռով Թուրքիայի ազդեցության տակ մտցնելուն՝ թուրքական շուկան ունի իր առանձնահատկությունները, իսկ հայկական շուկան վտանգվելու է թուրքական շուկայի ազդեցության պատճառով»: