Սակայն եթե պիտի արհամարհես այս խոսքերը, ուրեմն իմացի՛ր, որ այս գրվածքը քեզ ուղղված սպառնալիք է, որով ես քեզ աղաչում եմ փախչել փորձությունից՝ դեպի բարին փոփոխելով քո բարքերը, որպեսզի հարստությունդ զուգակցվի քո փրկությամբ և դու ժամանես երկնային բարիքներով լեցուն օթևանը Նրա՛ շնորհով, Ով ամենքին է կանչում դեպի Իր արքայությունը և Ում վայել է փա՜ռք ու զորություն հավիտյանս։ Ամեն։
Ոչ ոք զերծ չէ փորձությունից` անկախ տարիքից և սեռից: Պողոս առաքյալն ասում է, որ Աստված փորձության հետ մեկտեղ փրկության ելք էլ է ցույց տալիս (Ա Կորնթ. 10.13): Հետևաբար, փորձությունը գալիս է ինչ-որ ժամանակահատվածով, այն մշտական չի մնում և յուրաքանչյուր փորձության համար Աստծո կողմից տրվում են համապատասխան օգնություն ու զորակցություն: Փորձությունը բարիք է դառնում այն հաղթահարելուց հետո այս կյանքի համար, ինչպես նաև հավիտենական կյանքի համար:
Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի: