«ՀՀ սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով քննարկման ժամանակ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ գործող Սահմանադրությունը հակաժողովրդավարական է, որովհետև չի համապատասխանում և չի երաշխավորում իշխանությունների տարանջատման սկզբունքին, որը ժողովրդավարության սկզբունք է:
«Հայաստանը ոչ առաջին, ոչ էլ վերջին երկիրն է, որտեղ տեղի է ունեցել փողոցի միջոցով իշխանափոխություն։ Այդ ճանապարհով անցած երկրներն ունեն նմանություններ։ Ուսումնասիրությունները գալիս են ցույց տալու, որ այն երկրները, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 12 հազար դոլարից բարձր է, այդ երկրներում փողոցային ճանապարհով իշխանափոխություններ, որպես կանոն, տեղի չեն ունենում, իսկ Հայաստանում 2017 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն շուրջ 4,000 ԱՄՆ դոլար էր: