Բազմաչարչար տրոլեյբուսներից ի՞նչ կա.ամսից ավելի ա՝ «շուտով» հասնում են. Տիգրան Ավինյան

«Գազելների» դուրս բերումը բոլոր մնացած երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է: Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ապա հետաքրքրվեց, թե Վրաստանում գտնվող տրոլեյբուսների հետ կապված ի՞նչ նորություն կա.

«Բազմաչարչար տրոլեյբուսներից ի՞նչ կա, որ Վրաստանում են»:

Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը պատասխանեց, որ մատակարար կազմակերպության կողմից պաշտոնական տեղեկություն չեն ստացել ուշացման խնդիրների վերաբերյալ:

«Բայց ոչ պաշտոնական տեղեկությունն այն է, որ 4 հատը գտնվում է Վրաստանի տարածքում, շուտով կանցնեն դեպի Հայաստան»,- հավելեց Վազգեն Հարությունյանը:

Կարդացեք նաև

«Շուտով կանցնեն… մեկ ամսից ավելի է, շուտով հասնում են: Խնդրում եմ, արդեն մի քիչ պայմանագրի կետերին նայելով՝  հասկանանք, թե ի՞նչ է պետք անել»,- արձագանքեց փոխքաղաքապետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031