Նոր տրոլեյբուսներն անցնում են Լարսի թունելը. Հայկ Սարգսյան

«Ապրիլի 15-ից շահագործման հանձնվեցին 12 մետրանոց ՄԱՆ մակնիշի ավտոբուսները՝ թվով 14 հատ՝ առաջին երթուղում: Նաև կատարվեց 22 համար միկրոավտոբուսային, փոքր դասի ավտոբուսային երթուղում Սիլիկյան թաղամասում ուղեգծի փոփոխություն, որն իր մեջ ներառեց 4, 5, 12 փողոցները, և ամսի 16-ից 97 համար միջին դասի ավտոբուսները համալրվեցին շարժակազմերով  և վերջնականգառը տեղափոխվեց Նուբարաշեն վարչական շրջան»,- ապրիլի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց  քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ  նախատեսվում է ապրիլի 20-ից 38  համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինել «Հայգեր» մակնիշի ավտոբուսներով, և փոքր դասի ավտոբուսներով արդեն նույնը օր շահագործման հանձնել 40 և 67 համարի երթուղիները: 40 համարը սպասարկում է՝ Նոր Նորք-Քանաքեռ-Զեյթուն, իսկ 67-ը՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանները»,- ասաց նա:

Անդրադառնալով նոր տրոլեյբուսների մակատարարման ժամկետներին, Հայկ Սարգսյանը նշեց. «Ժամկետներն անցել են արդեն, իրենց գաբարիտային չափերից ելնելով՝ վերջերս նոր ստացել են թույլտվություն՝ Լարսի թունելներն անցնելու: Նախատեսվում է, որ մինչև շաբաթվա վերջ առաջին խմբաքանակը լինի Երևանում»:

Տեսանյութեր

Լրահոս