«Ես նման մի քայլ արեցի 4 տարիների ընթացքում հողի հարկը 150 անգամ բարձրացնելու հետ կապված։ Այսօր ես խոսում էի այլախոհ Ալեքսանդրա Պադրաբնիկի հետ, ասաց՝ լսել եմ՝ ձեզ մոտ հարկերը բարձրացրել են, ասացի՝ այո։ Հարցրեց՝ քանի՞ տոկոս են բարձրացնում, դե, պատասխանեցի՝ 150 անգամ բարձրացնում են, ասաց՝ 150-ն այդքան էլ վատ չէ, ասացի՝ լսիր՝ 150 տոկոս չէ, 150 անգամ, զարմացավ, ասաց՝ կատակ ես անում։ Ասաց, որ նման բան անում են միայն երկիրը բռնազավթած թշնամիները, երբ երկիրը գրավում են ու հարկերը բարձրացնում են 150 անգամ։ Դե, ասացի՝ հիմա մենք այդպես ապրում ենք»։