Այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմելով ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին՝ ասաց, թե, օրինակ, հանրակրթական դպրոցներում տնօրենը ստանում է 150 հազար դրամ, մինչդեռ ուսուցիչ կա՝ ստանում է մինչև 400 հազար դրամ։