Բաժիններ՝

«Ունենք իրավիճակ, երբ  նախակրթական հաստատություններում պահակն ու տնօրենը գրեթե նույն աշխատավարձն են ստանում». Ժաննա Անդրեասյան

Այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դիմելով ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին՝ ասաց, թե, օրինակ, հանրակրթական դպրոցներում տնօրենը ստանում է 150 հազար դրամ, մինչդեռ ուսուցիչ կա՝ ստանում է  մինչև 400 հազար դրամ։

«Դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում, այս ուղղությամբ ի՞նչ եք անում, օրինակ, տնօրենների աշխատավարձը կապել ատեստավորված ուսուցիչների աշխատավարձի հետ»,- հետաքրքրվեց Հովիկ Աղազարյանը։

Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի, վարձատրության վերաբերյալ մոտեցումը պետք է փոխվի, և դա պետք է լինի համաչափ համակարգի մաս։  Տնօրենի պատասխանատվության ու աշխատանքի ծավալը հաշվի առնելով, անհրաժեշտ է, որպեսզի վարձատրությունը լինի համարժեք։ Ունենք իրավիճակ, երբ  նախակրթական հաստատություններում պահակն ու տնօրենը գրեթե նույն աշխատավարձն են ստանում, մի քանի հազար դրամ տարբերությամբ։ Սա, իհարկե, թույլատրելի չէ, քանի որ խախտվում է  ամբողջ մոտիվացիոն համակարգը, և մարդիկ մտածում են՝ ինչո՞ւ գնան ու վերցնեն մեծ պատասխանատվություն, եթե դրա վարձատրությունը բավարար չէ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Ըստ փոխնախարարի, պլանավորել են վերանայել վարչական աշխատողների վարձատրության մոտեցումը և «Հանրակրթության մասին» օրենքով նախատեսված է տնօրենների ատեստավորման գործընթաց, որը լինելու է զարգացման ծրագրի կատարողականի հիման վրա՝ զարգացման այն ծրագրի, որը ներկայացնում է տնօրենը։ Եվ այդ ամենով էլ կարող է բարձրանալ տնօրենների աշխատավարձը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս