Օրեր առաջ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը Պետրոս Ղազարյանի հարցազրույցում անդրադարձել էր նաև Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Ադրբեջանի կողմից թիրախավորման և դրա տարածքում Հայաստանի և ԱՄՆ դրոշների բարձրացման փաստին:
Այսօր Երասխում լրագրողների հետ զրույցում GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանն ասաց, որ հունիսի 13-ին Երասխում ադրբեջանական կողմի թիրախում հայտնված մետալուրգիական գործարանի կառուցումը սկսել են 2022 թվականից, շինաշխատանքները՝ մոտ երկու ամիս առաջ։