Այն, ինչ արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պարզապես մանդատագողություն է։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը՝ մեկնաբանելով երեք ընտրատեղամասում հունիսի 7-ի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ-ի որոշումը, որի պատճառով ԲՀԿ-ն չի հաղթահարում ընտրական շեմը։
Ազգային ժողովի ընտրությունը մինչև քվեարկության օրը՝ հունիսի 7-ը, արդեն իսկ կանխորոշված էր։ Այս ընտրությունները լեգիտիմ չեն, իսկ դրանց արդյունքներն արժանահավատ չեն։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է «ՀայաՔվե» միավորման անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ գնահատելով Ազգային ժողովի ընտրության արդյունքները։
Հունիսի 12-ին կավարտվի թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների վերահաշվարկը, իսկ ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին։
Ձայների վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է ընտրական շեմը և կանցնի հաջորդ գումարման խորհրդարան։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տեղեկացրեց ԲՀԿ ընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրության արդյունքների և դրանց շուրջ ձևավորվող քաղաքական իրավիճակի թեմայի շուրջ։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի ընտրությունները կեղծված են. հաղթել է ընդդիմությունը։ Ընտրությունները կեղծված պետք է գնահատել հատկապես այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, խախտելով սահմանադրությունը, դեռ քվեաթերթիկների ընդամենը 10-15 տոկոսի հաշվարկված լինելու դրությամբ հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։