Տարբեր տարիքի անձինք կարող են ունենալ այս հիվանդությունը, բայց ռիսկի խմբում 65 տարեկանից բարձր մեծահասակներն են։ Փոքր երեխաները ևս ռիսկի խմբում են, քանի որ ունեն թույլ իմուն համակարգի պատասխան։ Հատկապես դեմքի քամին կարող է ունենալ նաև երիտասարդ, առողջ մարդը, ընդ որում, դրան երբեմն կարող է նախորդել ֆարինգիտը, բկանցքում որևէ խնդիր, որտեղ ևս ստրեպտոկոկերը լինում են և հեշտությամբ կարող են թափանցել դեմքի մաշկ ու առաջացնել կարմիր քամի։
«Գարնանն ու աշնանը շատ են քութեշով վարակվելու դեպքերը։ Սակայն վերջին տարիներին դեպքերը շատացել են, քանի որ փակ տարածքում շատ են լինում, երեխաների դեպքում` առավել ևս։ Օդափոխությունը քիչ է կատարվում»:
Հերպեսը (տենդաբշտիկ) աշխարհի ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է: Այն ունի կրկնվելու հատկություն: Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը: Վիրուսից խուսափելու, առաջացրած բարդությունների մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Հայկ Հարությունյանի հետ:
Սննդային թունավորումն անորակ կամ թունավոր սննդամթերքի օգտագործումից առաջացող սուր հիվանդություն է։ Ախտանշանների, ինքնօգնության և այլ հարցերի մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, վարակաբան Արմեն Օհանյանի հետ։
Կարող է մարդու օրգանիզմում ճիճու լինի, ու նա չիմանա այդ մասին, որովհետև հաճախ անախտանիշ է ընթանում, հատկապես, եթե նորմալ իմունիտետ ունեցող անձի հետ գործ ունենք։ Հետևանքը լինում է այն, որ ճիճուներն անընդհատ գրգռելով մարդու իմուն համակարգը՝ բերում են ալերգիաների առաջացման։ Կարող են պարբերաբար լինել մարսողական խանգարումներ, սննդանյութերի և վիտամինների պակաս։