Պլանավորել եմ գնալ Ցեղասպանության հուշահամալիր և այնտեղից իմ կոչն անել։ Այս ամենը շատ սխալ է տեղի ունենում, Հայաստանի ու հայի արժանապատվությունը հավասարեցված է հողին, ովքեր հային դրսում ճանաչում են, նրանք գիտեն, թե հայերն ովքեր են։ Շատ ժամանակ ես ոչ թե ամաչում եմ, այլ նեղվում եմ, որ իմ հայրենիքն այս վիճակի մեջ է, ե՞րբ պետք է փոխվի այս ամենը։