Հենց ամուսինս ասաց, որ իրեն ուղարկում են Ստեփանակերտ, ասել են, որ Արմենը վիրավոր է, սիրտս վատ բան զգաց։ Ամուսնուս հանել էին առաջնագծից, որ որդուս դին կարողանան ռմբակոծությունների տակից հանեն։ Արմենս զոհվել է ժամը 18։00-ի կողմերը, բայց դին հանել են լուսադեմին։
Եկեղեցին, եթե շինությունը նկատի ունենք, աղոթավայրն է, որ կառուցված է հատուկ օրհնությամբ ու նվիրագործումով, օծումով և հաստատված է հավաքական կամ ընդհանրական աղոթքների, աստվածպաշտական արարողությունների համար: Եկեղեցիները լինում են բնակավայրերում` հավատացյալների հոգևոր կարիքների համար:
Քրիստոսին հաղորդակցվելու համար պետք է ամեն ինչում հաճո լինել Նրան: Իսկ Քրիստոսին հաճո է, որպեսզի լավ իմաստով գոհացնենք մեր մերձավորին: Ուստի ես հատկապես ուշադրություն եմ դարձնում հոգևոր վեհանձնությանը, անձնազոհությանը: Քանի որ եթե վանականը կարգը կատարում է, իսկ այլ բաների՝ անձնազոհությանը և այլն, ուշադրություն չի դարձնում, ապա նրա կարգն անօգուտ է: Երբ մենաստան եկա(1), ինձ, որպես նոր ձեռնադրվածի, նշանակեցին սեղանապետին օգնելու: Այդ ժամանակ մի ութսունամյա տարեց վանական, որ շատ զառամյալ էր, խնդրեց, որպեսզի ապուրը նրա խուց տանեմ: