168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, տեղի է ունենում Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը:
Մեղադրող դատախազ Մովսիսյանն ասաց՝ դեմ չէ տեսանկարահանմանն առանց ձայնային ուղեկցության, սակայն ի վերջո, լսելով երկու կողմերին, դատավորը որոշեց ուղիղ հեռաձակում չիրականացնել: Միայն կարող են գրառումներ անել ու լուսանկարահանել: