«Դրա համար նրանք լքեցին Հայաստանը, մի մասը կրկին վերադարձավ Լիբանան, մյուս մասը հաստատվեց այլ երկրներում։ Մարդը որքան էլ հայրենասեր լինի, նման պայմաններում համբերություն չունի ապրելու։ Հետևաբար՝ հիմա իրատեսական չէ, որ նրանք կրկին Հայաստան գալու մասին մտածեն։ Դժբախտաբար, Հայաստանի իշխանությունը նախապես, և հիմա՝ հատկապես, չունեցան տեսլական այդ մարդկանց պահելու, ուստի դժվար թե Հայաստան գալու մասին մտածեն, ուստի Լիբանանը լքող հայերի համար, դժբախտաբար, գնալու առաջին երկիրը Հայաստանը չի լինելու»,- եզրափակեց Սևակ Հակոբյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաները շարունակվում են Երևանում՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ։
«Չգիտեմ, ավելի մեծ էլ ինչ արհավիրք պետք է լինի, որ մենք միավորվենք։ Ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, պատերազմներ տեսած, Սարդարապատ տեսած ժողովուրդ ենք, ինչ էլ պիտի լինի, որ միասնական դառնանք։ Այն, ինչ այսօր ես տեսնում եմ, ուղղակի ինձ հուսահատեցնում է, ես այսպես չէի ճանաչում մեր ժողովրդին»,- եզրափակեց Սևակ Հակոբյանը։