Բաժիններ՝

Սրտաբանը նշել է սրտի հետ կապված խնդիրների վտանգավոր նշանները

Սրտաբան Իվան Եֆրեմկինը՝ «Սկանդինավյան Առողջության Կենտրոնից», պատմել է, թե սրտի հետ կապված որ ազդակները կարող են վկայել վտանգավոր խնդիրների մասին։ Նրա խոսքերը փոխանցում է Lenta.ru-ն։

Եֆրեմկինը նշել է, որ սրտանոթային հիվանդությունների նշան կարող է լինել անքնությունը, որը կարող է լինել և՛ հետևանք, և՛ պատճառ այդ հիվանդությունների։ «Երբ ուղեղը լիարժեք չի հանգստանում, ակտիվանում է սիմպաթիկ նյարդային համակարգը. բարձրանում է արյան ճնշումը, նվազում է ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածությունների հանդուրժողականությունը, և մեծանում է նյարդային խանգարումների վտանգը»,- բացատրել է մասնագետը։

Բացի այդ, սրտի խնդիրների դեպքում կարող են ի հայտ գալ գլխապտույտ, թուլություն, նախաթուլացման վիճակներ, ուշադրության պակաս, ցրվածություն և հիշողության վատթարացում։ Մասնագետի խոսքով՝ այս ամենը պայմանավորված է նրանով, որ սիրտը բավարար քանակությամբ արյուն չի մղում դեպի ուղեղ։

Նա նաև ընդգծել է, որ սրտի հիվանդությունների դեպքում կարող են առաջանալ վերջույթների այտուցներ, ինչպես նաև ախորժակի և մարսողության հետ կապված խնդիրներ։

Կարդացեք նաև

«Ախորժակի անկման և սրտխառնոցի պատճառը ստամոքսի արյունամատակարարման վատթարացումն է և լյարդի անոթներում արյան կանգը։ Սա հանգեցնում է արագ հագեցման»,- նախազգուշացրել է բժիշկը։

Տեսանյութեր

Լրահոս