Անվանվել է նևրոզի ոչ ակնհայտ ախտանիշ
Սրտաբան Աննա Կորենևիչն ասել է, որ նույնիսկ առողջ ապրելակերպ վարող մարդիկ զգում են ճնշման բարձրացում: Ինչպես բացատրել է բժիշկն իր Telegram ալիքում, այս խնդրի պատճառը կարող է լինել նևրոզը։
Կորենևիչի խոսքով՝ 95 տոկոս դեպքերում, երբ մարդն իրեն վատ է զգում, նրա մոտ արյան բարձր ճնշում է նկատվում։
Ավելին, դրանից զերծ չեն նույնիսկ առողջ ապրելակերպի կողմնակիցները, նշել է սրտաբանը։
«Շատերը բնականաբար շփոթվում են. ի՞նչ է կատարվում։ Փորձում եմ հետևել բժիշկների առաջարկություններին, ոչ մի գրամ ոգելից խմիչք, սուրճը վաղուց մոռացվել է, յուղոտ, տապակած, քաղցր ու աղի ուտելիքները խստիվ արգելված են, բայց ճնշումը շարունակում է բարձրանալ»,- ըստ shantnews-ի՝ նշել է մասնագետը։
Բժիշկը նման դեպքերում վատառողջությունն անվանել է նևրոզի ոչ ակնհայտ ախտանիշ, իսկ վատառողջության պատճառը բացասական հույզերին ի պատասխան ադրենալինի արտազատումն է։ Ավելին, հորմոնի արտազատումը հնարավոր չէ չեզոքացնել դեղամիջոցներով, զգուշացրել է բժիշկը։ Վիճակը կայունանում է միայն այն ժամանակ, երբ մարդուն հաջողվում է հանգստանալ։
«Պատկերավոր ասած՝ ձեր վերնահարկն արդեն հիմնովին լցված է ավելորդ աղբով։ Մեզ գարնանային մաքրություն է պետք, որպեսզի հեռացնենք փորձություններն ու բացասական հույզերը, որոնք կուտակվել են ենթագիտակցության խորքում»,-ասել է մասնագետը։