
Սրտաբանը թվարկել է սրտի համար օգտակար մթերքներ

Ակտիվ ապրելակերպը, սթրեսի նվազեցումն ու հատուկ դիետան օգնում են պահպանել սրտի առողջությունը, ասել է ամերիկացի սրտաբան Էլիզաբեթ Կլոդասը։ Eat This, Not That պորտալի հետ զրույցում նա թվարկել է սննդամթերքները, որոնք օգտակար են սրտի առողջության համար:
Ամենից առաջ, նա ասել է, որ սրտի առողջության համար անհրաժեշտ են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք առկա են վայրի բրնձի, ոսպի, սպանախի, սպիտակ լոբու, ձմեռային դդմի, չիայի սերմերի, ընկույզի, սաղմոնի, ծովատառեխի և տավարի մսի մեջ:
«Օմեգա-3 ճարպաթթուները հակաբորբոքային են, թեթևակի նոսրացնում են արյունը, ինչը կանխում է արյան մակարդումը, նվազեցնում արյան ճնշումը և օգնում է բարձրացնել լավ խոլեստերինը»,- ըստ shantnews-ի՝ ասել է Կլոդասը:
Նաև, շարունակել է բժիշկը, հակաօքսիդանտներով մթերքները՝ նյութեր, որոնք կարող են չեզոքացնել ազատ ռադիկալները և այդպիսով կանխել ծերացումը, կօգնեն ամրապնդել սրտի առողջությունը: Դրանցից են, ըստ Կլոդասի, լոլիկը, նարինջը, հապալասը, մուգ շոկոլադը և կանաչ թեյը։