Բաժիններ՝

Բժիշկը կյանքին սպառնացող հիվանդության ոչ ակնհայտ ախտանիշներ է անվանել

Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Հրանտ Շեխյանն ասել է, որ սրտի հիվանդությանը բնորոշ ախտանիշներից բացի կան նաև մի շարք ոչ ակնհայտ նշաններ, որոնք չի կարելի անտեսել։ Նրա խոսքերը, ըստ shantnews-ի՝ մեջբերում է «Դոկտոր Փիթերը»:

Բժիշկը նշել է, որ սիրտ-անոթային հիվանդություններն առավել հաճախ արտահայտվում են շնչառության, կրծքավանդակի ցավերի, այտուցների տեսքով։ Այս ախտանշանները պահանջում են անհապաղ շփում մասնագետի հետ, ով ախտորոշում և համապատասխան բուժում կնշանակի:

Միևնույն ժամանակ, ըստ բժշկի, սրտի խորացված խնդիրների նշան կարող է լինել նաև անորոշ հայացքը՝ ուղղված «անհասկանալի ուղղությամբ»։ Նա կյանքին սպառնացող հիվանդության մեկ այլ ոչ բնորոշ դրսևորում է անվանել մարդու մտավոր կարողությունների ակնհայտ նվազումը։ Դրանք սովորաբար առաջանում են այն պատճառով, որ սիրտը դադարում է ուղեղին նորմալ արյուն մատակարարել, հետևաբար թթվածին, պարզաբանել է Շեխյանը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս