Բաժիններ՝

Սրտաբանը նշել է հիպերտոնիկ հիվանդների հիմնական սխալը

Հիպերտոնիայով տառապող մարդիկ հաճախ դադարեցնում են բժշկի նշանակած դեղամիջոցների ընդունումը, հենց որ նրանց ճնշումը վերադառնում է նորմային, և նրանք իրենց լավ են զգում, բայց դա չպետք է անել. այս մասին զգուշացնում է սրտաբան Յուլիա Մարշինցևան։ Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում նշել է այս և հիպերտոնիկ հիվանդների թույլ տված այլ խոշոր սխալները։

Սրտաբանը նշել է, որ հիպերտոնիան կուրսերով չի բուժվում, դեղերն ընտրվում են ցմահ:

«Եթե ճնշումը լավ է, նշանակում է՝ բժիշկն ամեն ինչ ճիշտ է արել։ Բայց նման դեղամիջոցներ պետք է ընդունել ամեն օր, իսկ որոշ հիվանդներ դադարում են դրանց հետագա ընդունումը»,- ըստ shantnews-ի՝ նշել է Մարշինցեւան՝ հավելելով, որ այս դեպքում արյան ճնշման հետ կապված խնդիրները շուտով վերադառնում են։

Բացի այդ, նա ասել է, որ ընկերների ու ծանոթների խորհրդով դեղեր ընդունելը և արյան ճնշումը շատ հաճախ չափելը սխալ է։ Ըստ մասնագետի՝ ամեն 15 րոպեն մեկ արյան ճնշումը ստուգելը միայն անհանգստություն կառաջացնի, ինչը կհանգեցնի արյան ճնշման բարձրացման։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31