ԵՄ-ում կասկածում են, որ Բելգիան օգտվում է ռուսական ակտիվներից
Որոշ ԵՄ երկրներ կասկածում են, որ Բելգիան կարող է օգտագործել Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվները, այս պատճառով հետաձգում է դրանց փոխանցումը Ուկրաինային: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական աղբյուրներին։
Եվրոպական տարբեր երկրներից հինգ դիվանագետներ դժգոհություն են հայտնել, որ Բելգիան խախտում է անցյալ տարի ընդունված միջազգային պարտավորությունը՝ բացահայտելու, թե ինչպես են օգտագործվում ռուսական ակտիվները:
Դիվանագետները նշել են, որ միջոցները դեռևս փոխանցվում են Բելգիայի պետական բյուջե, ինչը անհնար է դարձնում որոշել, թե արդյոք Բելգիան լիովին կատարում է իր պարտավորությունները Ուկրաինայի նկատմամբ: Բրյուսելը, սակայն, կտրականապես հերքում է ցանկացած խախտում:

